National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու այդ հարաբերությունները:

Անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը, փոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանում առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի կողմից խորհրդարանի նախագահ միաձայն ընտրվելու առթիվ՝ Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի, եւ ես 2019 թ. ընթացքում սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, ընդգծել է. «Ժողովրդավարությունը, արդյունավետ եւ թափանցիկ կառավարումը, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը մեզ համար այն հիմնարար արժեքներն են, որոնց վրա խարսխվում է մեր իշխանության գործունեությունը»:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am